ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՍՏԱԿԱՎՈՐ ՄԱՐԶՉԻ ՊԱՏՎԱՎՈՐ ԿՈՉՈՒՄ ՇՆՈՐՀԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով վարչապետի միջնորդությունը՝ համաձայն Սահմանադրության 136-րդ հոդվածի, ինչպես նաև «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» օրենքի 5.3-րդ հոդվածի 1-ին մասի.
Անկախության տոնի առթիվ, ֆիզիկական կուլտուրայի և սպորտի զարգացման գործում ունեցած վաստակի համար Հայաստանի Հանրապետության վաստակավոր մարզչի պատվավոր կոչում շնորհել՝

Արման Վլադիմիրի ՓԱՇԻԿՅԱՆԻՆ Հայաստանի շախմատի ֆեդերացիայի մարզիչ, միջազգային գրոսմայստեր

Կարեն Ռոբերտի ՂԱԶԱՐՅԱՆԻՆ Գյումրու օլիմպիական հերթափոխի պետական մարզական քոլեջի բռնցքամարտի մարզիչ

Հաբեթնակ Սամվելի ԿՈՒՐՂԻՆՅԱՆԻՆ Հայաստանի ազատ ոճի ըմբշամար-տի հավաքական թիմի գլխավոր մարզիչ

Ռաֆիկ Ռազմիկի ԳՈԼԵՑՅԱՆԻՆ Արտաշատ քաղաքի ըմբշամարտի օլիմպիական հերթափոխի մարզա-դպրո¬ցի տնօրեն, մարզիչ

Արսեն Ռոբերտի ԳԱԲՐԻԵԼՅԱՆԻՆ Հայաստանի բազկամարտի ֆեդերացիայի նախագահ, մարզիչ:

ՀԱՅԱՍՏԱՆԻ
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ

Ա.ՍԱՐԳՍՅԱՆ

2020թ. օգոստոսի 26
Երևան
ՆՀ-199-Ա



← Վերադառնալ