ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ
ԱՐԻՈՒԹՅԱՆ ՄԵԴԱԼՈՎ ՊԱՐԳԵՎԱՏՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով վարչապետի միջնորդությունը՝ համաձայն Սահմանադրության 136-րդ հոդվածի, ինչպես նաև «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» օրենքի 5.3-րդ հոդվածի 1-ին և 9-րդ մասերի.
Հայրենիքի սահմանները պաշտպանելիս ցուցաբերած խիզախության և անմնացորդ նվիրումի համար Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության ներքոհիշյալ զինծառայողներին հետմահու պարգևատրել Արիության մեդալով՝

Անդրանիկ Մարտիրոսի ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆԻՆ թիվ N զորամասի սպա, ավագ լեյտենանտ

Հարություն Սեյրանի ՄԿՐՏՉՅԱՆԻՆ թիվ N զորամասի զինծառայող, սերժանտ

Ռոման Սուրենի ՄԱՐԳԱՐՅԱՆԻՆ թիվ N զորամասի զինծառայող, շարքային

Սմբատ Միհրանի ԱՎԵՏԻՍՅԱՆԻՆ թիվ N զորամասի զինծառայող, շարքային

Արմեն Գարեգինի ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԻՆ թիվ N զորամասի զինծառայող, շարքային

Գարիկ Գրիգորի ԲԱՐՍԵՂՅԱՆԻՆ թիվ N զորամասի զինծառայող, շարքային
Սարգիս Վահրամի ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻՆ թիվ N զորամասի զինծառայող, շարքային

Հարություն Գևորգի ԱՆԴՐԻԱՍՅԱՆԻՆ թիվ N զորամասի զինծառայող, շարքային

Գևորգ Սերյոժայի ԱՐՇԱԿՅԱՆԻՆ թիվ N զորամասի զինծառայող, շարքային:

ՀԱՅԱՍՏԱՆԻ
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ

Ա.ՍԱՐԳՍՅԱՆ

2021թ. փետրվարի 12
Երևան
ՆՀ-19-Ա



← Վերադառնալ