ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՐԳԵՎՆԵՐՈՎ ՊԱՐԳԵՎԱՏՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ


Հիմք ընդունելով վարչապետի միջնորդությունը՝ համաձայն Սահմանադրու-թյան 136-րդ հոդվածի, ինչպես նաև «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» օրենքի 5.3-րդ հոդվածի 1-ին և 9-րդ մասերի.
Հայրենիքի պաշտպանության գործում ներդրած ավանդի, մարտական գործողությունների ընթացքում ցուցաբերած խիզախության և անմնացորդ նվիրումի համար Հայաստանի Հանրապետության ոստիկանության ներքոհիշյալ ծառայողներին հետմահու պարգևատրել`
«Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանով՝

Արտյոմ Զարմիկի ՄԻՐԶՈՅԱՆԻՆ Ոստիկանության զորքերի հասարակական կարգի պահպանության գնդի (N զորամաս) հրամանատարի մարտական պատրաստության գծով տեղակալ, գնդապետ

Արման Գագիկի ՀԱԿՈԲՅԱՆԻՆ Ոստիկանության զորքերի հասարակական կարգի պահպանության գնդի (N զորամաս) հասարակական կարգի պահպանության 3-րդ գումարտակի հրամանատար, փոխգնդապետ

Էդգար Վահագնի ԳԱՍՊԱՐՅԱՆԻՆ Ոստիկանության զորքերի հասարակական կարգի պահպանության գնդի (N զորամաս) հասարակական կար¬գի պահպանության 3-րդ գումարտակի 1-ին վաշտի հրամանատար, ավագ լեյտենանտ
«Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով՝

Անդրանիկ Աշոտի ՄԱՐԴՈՅԱՆԻՆ Ոստիկանության զորքերի հասարակական կարգի պահպանության գնդի (N զորամաս) հասարակական կարգի պահպանության 3-րդ գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի հրամանատար, ավագ լեյտենանտ

Արիության մեդալով՝

Սուրեն Ռոբերտի ԳԱԲՐԻԵԼՅԱՆԻՆ Ոստիկանության զորքերի հասարակական կարգի պահպանության գնդի (N զորամաս) հասարակական կարգի պահպանության 3-րդ գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի մարտական 2-րդ խմբի հրամանա¬տար, սերժանտ

Հայկ Ռուբենի ԳԵՎՈՐԳՅԱՆԻՆ Ոստիկանության զորքերի հասարա-կական կարգի պահպանության գնդի (N զորամաս) հատուկ միջոցների կիրառման վաշտի հրաձիգ, կրտսեր սերժանտ

Արտյոմ Կարենի ԱԼՈՅԱՆԻՆ Ոստիկանության զորքերի հասարակական կարգի պահպանության գնդի (N զորամաս) նյութատեխնիկական ապահովման դասակի ավտոմոբիլային ջոկի հրաձիգ-վարորդ, շարքային

«Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալով՝

Խաչատուր Վրեժի ԱՂԱՋԱՆՅԱՆԻՆ Ոստիկանության զորքերի հասարա-կական կարգի պահպանության գնդի (N զորամաս) հասարակական կարգի պահպանության 3-րդ գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի մարտական 2-րդ խմբի հրաձիգ, ավագ սերժանտ

«Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալով՝

Գոռ Սուրենի ՍԱՐԻԲԵԿՅԱՆԻՆ Ոստիկանության զորքերի հասարա-կական կարգի պահպանության գնդի (N զորամաս) հասարակական կարգի պահպանության 3-րդ գումարտակի 1-ին վաշտի 3-րդ դասակի մարտական 1-ին խմբի հրամանատար, սերժանտ

Գևորգ Ռազմիկի ԳԵՎՈՐԳՅԱՆԻՆ Ոստիկանության զորքերի հասարա-կական կարգի պահպանության գնդի (N զորամաս) հասարակական կարգի պահպանության 3-րդ գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի մարտական 2-րդ խմբի հրաձիգ, շարքային

Լևոն Սմբատի ԱՆԹԱՆՅԱՆԻՆ Ոստիկանության զորքերի հասարակական կարգի պահպանության գնդի (N զորամաս) հասարակական կարգի պահպանության 3-րդ գումարտակի 2-րդ վաշտի 2-րդ դասակի մարտական 2-րդ խմբի հրաձիգ, շարքային

Մարտական ծառայության մեդալով՝

Հակոբ Գեղամի ԱՂԱԲԵԿՅԱՆԻՆ Ոստիկանության Շիրակի մարզային վարչության Գյումրի քաղաքի Մուշի բաժնի պետի օպերատիվ գծով տեղա-կալ, ոստիկանության մայոր

Կարեն Ջիվանի ՄԱՆՈՒԿՅԱՆԻՆ Ոստիկանության Շիրակի մարզային վարչության Գյումրի քաղաքի Մուշի բաժնի անչափահասների գործերով և ընտանիքում բռնության կանխարգել-ման բաժանմունքի պետ, ոստիկանու-թյան մայոր

Վահե Աշոտի ՂԱԶԱՐՅԱՆԻՆ Ոստիկանության Տավուշի մարզային վարչության քրեական հետախուզության խմբի հատկապես կարևոր գոր-ծերով ավագ օպերլիազոր, ոստիկանու¬թյան մայոր

Թաթուլ Մերուժանի ՕԹԱՐՅԱՆԻՆ Ոստիկանության Տավուշի մարզային վարչության շտաբի հատկապես կարևոր հանձնարարություններով ավագ տեսուչ, ոստիկանության մայոր

Վազգեն Հմայակի ԳՐԻԳՈՐՅԱՆԻՆ Ոստիկանության Տավուշի մարզային վարչության փորձաքրեագիտական խմբի ավագ փորձագետ, ոստիկանության մայոր

Արտուշ Վանիկի ԶՈՀՐԱԲՅԱՆԻՆ Ոստիկանության Տավուշի մարզային վարչության ծառայության խմբի պրոֆիլակտիկայի ավագ տեսուչ, ոստիկանության մայոր

Սարգիս Ֆրունզիկի ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆԻՆ Ոստիկանության Լոռու մարզային վարչության Վանաձոր քաղաքի Բազումի բաժնի հերթապահ մասի ավագ տեսուչ-հերթապահ, ոստիկանության մայոր

Եղիշե Շավարշի ՄԱՐԳԱՐՅԱՆԻՆ Ոստիկանության զորքերի հասարակական կարգի պահպանության գնդի (N զորամաս) հասարակական կարգի պահպանության 2-րդ գումարտակի 1-ին վաշտի 3-րդ դասակի մարտական 2-րդ խմբի հրաձիգ, կրտսեր սերժանտ

Կարեն Ռազմիկի ԳԵՎՈՐԳՅԱՆԻՆ Ոստիկանության զորքերի հասարակական կարգի պահպանության գնդի (N զորամաս) հասարակական կարգի պահպանության 3-րդ գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի մարտական 2-րդ խմբի հրաձիգ, կրտսեր սերժանտ

Արմեն Սմբատի ԱՆԹԱՆՅԱՆԻՆ Ոստիկանության զորքերի հասարակական կարգի պահպանության գնդի (N զորամաս) հասարակական կարգի պահպանության 3-րդ գումարտակի 2-րդ վաշտի 2-րդ դասակի մարտական 1-ին խմբի հրաձիգ, շարքային

Սամսոն Հովհաննեսի ՂԱԶԱՐՅԱՆԻՆ Ոստիկանության զորքերի հասարակական կարգի պահպանության գնդի (N զորամաս) հասարակական կարգի պահպանության 3-րդ գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի մարտական 1-ին խմբի վարորդ-հրաձիգ, շարքային

Էդվարդ Ռուբիկի ՀԱԿՈԲՅԱՆԻՆ Ոստիկանության զորքերի հասարակական կարգի պահպանության գնդի (N զորամաս) հասարակական կար¬գի պահպանության 3-րդ գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի մարտական 1-ին խմբի հրաձիգ, շարքային

Հարություն Արմենի ԱՍՐՅԱՆԻՆ Ոստիկանության զորքերի հասարակական կարգի պահպանության գնդի (N զորամաս) հասարակական կարգի պահպանության 3-րդ գումարտակի 2-րդ վաշտի 2-րդ դասակի մարտական 2-րդ խմբի հրաձիգ, շարքային

Մեսրոպ Գևորգի ՆԱԶԱՐՅԱՆԻՆ Ոստիկանության զորքերի հասարակական կարգի պահպանության գնդի (N զորամաս) հասարակական կարգի պահպանության 2-րդ գումարտակի 3-րդ վաշտի 1-ին դասակի մարտական 2-րդ խմբի հրաձիգ, շարքային:

ՀԱՅԱՍՏԱՆԻ
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ

Ա.ՍԱՐԳՍՅԱՆ

2021թ. մարտի 18
Երևան
ՆՀ-50-Ա



← Վերադառնալ