ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՐԳԵՎՆԵՐՈՎ ՊԱՐԳԵՎԱՏՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով վարչապետի միջնորդությունը՝ համաձայն Սահմանադրության 136-րդ հոդվածի, ինչպես նաև «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» օրենքի 5.3-րդ հոդվածի 1-ին մասի.
Անկախության տոնի առթիվ, ծառայողական պարտականությունները կատարելիս ցուցաբերած խիզախության և նվիրումի համար Ազգային անվտանգության ծառայության մի խումբ աշխատակիցների պարգևատրել.

Արիության մեդալով՝

Արթուր Շահենի ՊՈՂՈՍՅԱՆԻՆ Ազգային անվտանգության ծառայության դեպարտամենտի պետ, գնդապետ


Մարտական ծառայության մեդալով՝

Կարեն Հակոբի ՍԱՀԱԿՅԱՆԻՆ Ազգային անվտանգության ծառայության Երևանի քաղաքային վարչու-թյան պետի պարտականությունների ժամանակավոր կատարող, գնդապետ

Ռազմիկ Վլադիկի ՄԻՔԱՅԵԼՅԱՆԻՆ Ազգային անվտանգության ծառայության Արագածոտնի մարզային վարչության պետ, գնդապետ

Կորյուն Սերյոժայի ՌԱՖԱՅԵԼՅԱՆԻՆ Ազգային անվտանգության ծառայության Լոռու մարզային վարչության պետի տեղակալ-Վանաձորի բաժնի պետ, գնդապետ:

ՀԱՅԱՍՏԱՆԻ
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ

Ա.ՍԱՐԳՍՅԱՆ

2021թ. սեպտեմբերի 13
Երևան
ՆՀ-266-Ա



← Վերադառնալ