ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՐԳԵՎՆԵՐՈՎ ՊԱՐԳԵՎԱՏՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով վարչապետի միջնորդությունը՝ համաձայն Սահմանադրության 136-րդ հոդվածի, ինչպես նաև «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» օրենքի 5.3-րդ հոդվածի 1-ին և 9-րդ մասերի.
Հայրենիքի պաշտպանության գործում ներդրած ավանդի, մարտական գործողությունների ընթացքում ցուցաբերած խիզախության և անմնացորդ նվիրումի համար Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության ներքոհիշյալ զինծառայողներին հետմահու պարգևատրել.

«Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանով՝

Հովհաննես Սոսիկի ԱՎԱԳՅԱՆԻՆ
N զորամասի հրամանա¬տարի տեղակալ, գնդապետ
Վալենտին Շավարշի ԲՈՒՌՆՈՒՍՈՒԶՅԱՆԻՆ N զորամասի հրամանա¬տար, փոխգնդապետ
Սամվել Սուրենի ՍԱՀԱԿՅԱՆԻՆ N զորամասի գումարտակի հրամանատար, փոխգնդապետ

Արման Սանասարի ՄԽԻԹԱՐՅԱՆԻՆ N զորամասի մարտկոցի հրամանատար, կապիտան

«Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով՝

Էդգար Արթուրի ՄԱԹԵՎՈՍՅԱՆԻՆ
N զորամասի շտաբի պետ-հրամանատարի տեղակալ, մայոր
Գևորգ Հրաչի ԱՍԱՏՐՅԱՆԻՆ N զորամասի ժամկետային պարտադիր զինծառայող, շարքային

Արիության մեդալով՝

Դավիթ Սամվելի ԹԵՎԱՆՅԱՆԻՆ N զորամասի հրամանատար, մայոր
Կարեն Արթուրի ԲԱԼԱՅԱՆԻՆ
N զորամասի վաշտի հրամանատար, կա¬պիտան
Գոռ Գևորգի ՄԻՐԶՈՅԱՆԻՆ N զորամասի դասակի հրա¬մա-նատար, ավագ լեյտենանտ

Արամիկ Կամոյի ԴԱՆԻԵԼՅԱՆԻՆ N զորամասի ջոկի հրամանատար, ենթասպա

Արսեն Սամվելի ՄԱԼԻՆՑՅԱՆԻՆ N զորամասի ջոկի հրամանատար, ենթասպա

Վահան Գագիկի ԲԱԲԱՅԱՆԻՆ N զորամասի պայմանագրային զինծառայող, շարքային
Արա Յուրիկի ԱՓՅԱՆԻՆ N զորամասի պայմանագրային զինծառայող, շարքային

«Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալով՝


Հովհաննես Վաղարշակի ՄԵԼՔՈՒՄՅԱՆԻՆ N զորամասի հրամանատարի տեղակալ, կապիտան

Արթուր Խոսրովի ՆԻԿՈՂՈՍՅԱՆԻՆ
N զորամասի վաշտի հրամանատար, կապիտան
Արման Մխիթարի ԶՔՈՅԱՆԻՆ N զորամասի վաշտի հրամանատարի տեղակալ, ավագ լեյտենանտ

Վահե Աշոտի ՎԵՐԴՅԱՆԻՆ N զորամասի դասակի հրամանատար, ավագ լեյտենանտ
Հարություն Կառլենի ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻՆ N զորամասի պայմանագրային զինծառայող, կրտսեր սերժանտ
Թաթուլ Տիգրանի ՀԱԿՈԲՅԱՆԻՆ
N զորամասի պայմանագրային զինծառայող, կրտսեր սեր¬ժանտ

Մհեր Ռադիկի ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԻՆ N զորամասի պայմանագրային զինծառայող, շարքային


«Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալով՝

Հարություն Գևորգի ՆԱԼԲԱՆԴՅԱՆԻՆ N զորամասի ավագ սպա, մայոր

Աշոտ Արտուրիկի ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԻՆ N զորամասի պայմանագրային զինծառայող, շարքային:

ՀԱՅԱՍՏԱՆԻ
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ

Ա.ՍԱՐԳՍՅԱՆ

2021թ. սեպտեմբերի 16
Երևան
ՆՀ-279-Ա



← Վերադառնալ