ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ
ՄԱՐՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԵԴԱԼՈՎ ՊԱՐԳԵՎԱՏՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով վարչապետի միջնորդությունը՝ համաձայն Սահմանադրության 136-րդ հոդվածի, ինչպես նաև «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» օրենքի 5.3-րդ հոդվածի 1-ին և 9-րդ մասերի.
Հայրենիքի պաշտպանության և անվտանգության ապահովման գործում ներդրած ավանդի, մարտական գործողությունների ընթացքում ցուցաբերած խիզախության և նվիրումի համար մի խումբ կամավորականների հետմահու պարգևատրել Մարտական ծառայության մեդալով`

Երվանդ Սահակի ԹԱԴԵՎՈՍՅԱՆԻՆ
Մանուկ Գագիկի ԹՈՐՈՍՅԱՆԻՆ
Արման Արսենի ԽԱՉԱՏՐՅԱՆԻՆ
Ալբերտ Արմենի ԽԱՌԱՏՅԱՆԻՆ
Մխիթար Ռազմիկի ԿՈՒՋՈՅԱՆԻՆ
Կևորկ Իկնադիոսի ՀԱԴՋՅԱՆԻՆ
Ալբերտ Յուրիկի ՄԿՐՏՉՅԱՆԻՆ
Արայիկ Աբրահամի ՄԿՐՏՉՅԱՆԻՆ
Հովհաննես Անդրանիկի ՊԵՏՐՈՍՅԱՆԻՆ
Նարեկ Մեսրոպի ՍԱՀԱԿՅԱՆԻՆ:

ՀԱՅԱՍՏԱՆԻ
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ

Ա.ՍԱՐԳՍՅԱՆ

2021թ. հոկտեմբերի 29
Երևան
ՆՀ-347-Ա



← Վերադառնալ