ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ
ՄԱՐՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԵԴԱԼՈՎ ՊԱՐԳԵՎԱՏՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով վարչապետի միջնորդությունը՝ համաձայն Սահմանադրու-թյան 136-րդ հոդվածի, ինչպես նաև «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» օրենքի 5.3-րդ հոդվածի 1-ին մասի.
Անկախության տոնի առթիվ, ծառայողական պարտականությունները կատարելիս ցուցաբերած խիզախության և նվիրումի համար Ազգային անվտանգության ծառայության ներքոհիշյալ աշխատակիցներին պարգևատրել Մարտական ծառայության մեդալով՝

Լևոն Գագիկի ՂԱԼՈՒՄՅԱՆԻՆ Ազգային անվտանգության ծառայության դեպարտամենտի բաժնի պետ, գնդապետ

Արսեն Էդիկի ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻՆ Ազգային անվտանգության ծառայության դեպարտամենտի բաժանմունքի պետ, փոխգնդապետ

Զոհրակ Տիգրանի ՄԱՆՈՒԿՅԱՆԻՆ Ազգային անվտանգության ծառայության Շիրակի մարզային վարչության ավագ օպերլիազոր, մայոր:




ՀԱՅԱՍՏԱՆԻ
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ

Վ.ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ

2022թ. սեպտեմբերի 23
Երևան
ՆՀ-270-Ա



← Վերադառնալ