ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ
Պ. Պողոսյանին Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության երկրորդ բանակային կորպուսի հրամանատար նշանակելու մասին

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 12-րդ կետով՝ որոշում եմ.

Գեներալ-մայոր Պողոս ՊՈՂՈՍՅԱՆԻՆ նշանակել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության երկրորդ բանակային կորպուսի հրամանատար՝ ազատելով Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության չորրորդ բանակային կորպուսի հրամանատարի պաշտոնից։

ՀԱՅԱՍՏԱՆԻ
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ

Ս.ՍԱՐԳՍՅԱՆ

2013թ. հունիսի 10
Երևան



← Վերադառնալ