ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ
Հայաստանի Հանրապետության պատվավոր կոչումներ շնորհելու մասին

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 16-րդ կետով և հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության պատվավոր կոչումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը՝ որոշում եմ.

Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 22-րդ տարեդարձի կապակցությամբ, բազմամյա վաստակի և ստեղծագործական նվաճումների համար Հայաստանի Հանրապետության պատվավոր կոչումներ շնորհել.

Ժողովրդական արտիստի՝

Բորիս Եղիշեի ԳԵՎՈՐԳՅԱՆԻՆ պարուսույց, «Բերդ» պարային անսամբլի գեղարվեստական ղեկավար

Լևոն Պարույրի ՄԱԼԽԱՍՅԱՆԻՆ դաշնակահար

Վաստակավոր արտիստի՝

Վարդան Վազգենի ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԻՆ քամանչահար, Հայաստանի հանրային ռադիոընկերության «Սայաթ-Նովա» աշուղական երգի վաստակավոր անսամբլի մենակատար

Ռուզան Սանասարի ԳԱՍՊԱՐՅԱՆԻՆ Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի դերասանուհի

Արնոլդ Շահենի ՔՈՉԱՐՅԱՆԻՆ Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի մեներգիչ

Վաստակավոր նկարչի՝

Սամվել Երվանդի ԼԱՃԻԿՅԱՆԻՆ գեղանկարիչ

Ալբերտ Հրաչի ՎԱՐԴԱՆՅԱՆԻՆ քանդակագործ

Արվեստի վաստակավոր գործչի՝

Լիլիթ Վարդգեսի ԵՐՆՋԱԿՅԱՆԻՆ ՀՀ ԳԱԱ արվեստի ինստիտուտի առաջատար գիտաշխատող, արվեստագիտության դոկտոր

Հարություն Ժիրայրի ԹՈՓԻԿՅԱՆԻՆ խմբավար, Կամերային երաժշտության ազգային կենտրոնի Երևանի կամերային պետական երգչախմբի գեղարվեստական ղեկավար

Ռաֆիկ Հակոբի ՀԱԿՈԲՅԱՆՑԻՆ Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր

Ռուբեն Վազգենի ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆԻՆ ՀՀ ԱԺ ճարտարապետ-դիզայներ

Ջեմմա Մնացականի ՔԱՂՑՐԻԿՅԱՆԻՆ դիրիժոր-խմբավար, Գյումրու ժողովրդական գործիքների նվագախմբի գեղարվեստական ղեկավար

Մշակույթի վաստակավոր գործչի՝

Էմանվել Ալեքսանդրի ԱՐԱՔՍՄԱՆ- ՄԱՆՈՒԿՅԱՆԻՆ «Գլաձոր» համալսարանի ժուռնալիստիկայի ամբիոնի վարիչ

Հերբերտ Հայկի ԳԱՍՊԱՐՅԱՆԻՆ ռեժիսոր, Երևանի Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի դասախոս

Լորետա Կարենի ԴՈԼՈՒԽԱՆՅԱՆԻՆ ճարտարապետ, ՀՀ ԳԱԱ արվեստի ինստիտուտի ավագ գիտաշխատող

Ռոբերտ Մուշեղի ԿԱՐԱՅԱՆԻՆ գրականագետ, արձակագիր

Գագիկ Զալիկի ՄԱՆԱՍՅԱՆԻՆ Հայաստանի պետական ֆիլհարմոնիայի տնօրեն

Ռոզա Վանյայի ՍԻՐՈՒՆՅԱՆԻՆ Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի տնօրեն

Վաստակավոր լրագրողի՝

Ֆահրադ Արամայիսի ԱՓՈՒՋԱՆՅԱՆԻՆ «Լուսարձակ» շաբաթաթերթի գլխավոր խմբագիր

Ռուդիկ Գևորգի ԲԱՐՍԵՂՅԱՆԻՆ «Երկիր Մեդիա» հեռուստաընկերության մարզական մեկնաբան

Սեյրան Նիկոլայի ՇԱՀՍՈՒՎԱՐՅԱՆԻՆ ռեժիսոր

Վաստակավոր ճարտարապետի՝

Արտակ Բենիկի ՂՈՒԼՅԱՆԻՆ ճարտարապետ

Ռուբեն Գրիգորի ՀԱՍՐԱԹՅԱՆԻՆ ճարտարապետ:


ՀԱՅԱՍՏԱՆԻ
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ

Ս.ՍԱՐԳՍՅԱՆ

2013թ. սեպտեմբերի 16
Երևան
ՆՀ-232-Ա



← Վերադառնալ