09
04, 2008

ՀՀ նորընտիր նախագահ Սերժ Սարգսյանի երդմնակալության օրը

album picture
album picture
album picture
album picture
album picture
album picture
album picture
album picture
album picture
Ապրիլի 9-ին Ազգային Ժողովի հատուկ նիստում տեղի է ունեցել նախագահ Սերժ Սարգսյանի երդմնակալության արարողությունը:

Հանրապետության Նախագահը ձեռքը Սահմանադրության մայր օրինակի եւ հայերեն հնագույն ամբողջական ձեռագրի՝ 7-րդ դարի «Վեհամոր Ավետարանի» վրա երդվել է.

«Ստանձնելով Հայաստանի Հանրապետության Նախագահի պաշտոնը, երդվում եմ. անվերապահորեն կատարել Սահմանադրության պահանջները, հարգել մարդու եւ քաղաքացու իրավունքներն ու ազատությունները, ապահովել Հանրապետության անկախությունը, տարածքային ամբողջականությունը եւ անվտանգությունը՝ ի փառս Հայաստանի Հանրապետության եւ ի բարօրություն այաստանի Հանրապետության ժողովրդի»:

Այնուհետեւ Հանրապետության Նախագահը հանդես է եկել ելույթով:

Երդման արարողությանը հետեւել է զինվորական քայլերթը:

Նորընտիր նախագահ Սերժ Սարգսյանը Հայաստանի Հանրապետության Նախագահի պաշտոնը ստանձնելու հանդիսավոր արարողությունից հետո մեկնել է ՀՀ Նախագահի նստավայր:

Սերժ Սարգսյանին եւ տիկին Ռիտա Սարգսյանին դիմավորել են Ռոբերտ Քոչարյանը եւ տիկին Բելլա Քոչարյանը:

Տեղի է ունեցել երկու նախագահների առանձնազրույցը, որից հետո Սերժ Սարգսյանը եւ տիկին Ռիտա Սարգսյանը հրաժեշտ են տվել Ռոբերտ եւ Բելլա Քոչարյանին:

Ապրիլի 9-ին նախագահ Սերժ Սարգսյանը Հանրապետության բարձրագույն ղեկավարության ուղեկցությամբ այցելել է Եռաբլուր եւ հարգանքի տուրք մատուցել իրենց կյանքը հայրենիքի ազատության համար զոհաբերած հայորդիների հիշատակին:

Նորընտիր նախագահ Սերժ Սարգսյանի կողմից Հայաստանի Հանրապետության Նախագահի պաշտոնը ստանձնելու առթիվ ապրիլի 9-ի երեկոյան ՀՀ Նախագահի նստավայրում տեղի է ունեցել ընդունելություն, որին մասնակցել են տարբեր երկրներից ժամանած պաշտոնական պատվիրակությունների, միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ, այլ հյուրեր արտերկրից:

← Վերադառնալ