13
11, 2009

Նախագահ Սարգսյանն այցելել է «Արմպրոդէքսպո 2009» իններորդ միջազգային ցուցահանդես

album picture
album picture
album picture
album picture
album picture
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ներկա է գտնվել «Արմպրոդէքսպո 2009» իններորդ միջազգային ցուցահանդեսի փակմանը:

Երկրի ղեկավարը շրջել է ցուցահանդեսի տաղավարներում, ծանոթացել սննդի արդյունաբերությամբ զբաղվող տեղական և օտարերկրյա շուրջ 65 ձեռնարկությունների ներկայացրած ապրանքատեսականու հետ, համտեսել դրանք:

Ցուցահանդեսի մասնակիցների հետ անմիջական զրույցների ընթացքում Նախագահ Սարգսյանը ներկայացրել է իր տպավորությունները, լսել ձեռնարկատերերի խնդիրներն ու առաջարկությունները:

← Վերադառնալ