14
08, 2010

Նախագահ Սերժ Սարգսյանը ներկա է գտնվել շախմատի համահայկական երիտասարդական առաջին օլիմպիադայի բացման արարողությանը

album picture
album picture
album picture
album picture
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շախմատի ակադեմիայում ներկա է գտնվել օգոստոսի 15-23-ը Երեւանում կայանալիք շախմատի համահայկական երիտասարդական առաջին օլիմպիադայի բացման հանդիսավոր արարողությանը:

“Մեկ ազգ, մեկ մշակույթ” համահայկական մշակութային փառատոնի շրջանակներում անցկացվող օլիմպիադային կմասնակցեն բարձր վարկանիշային կարգ ունեցող շուրջ քառասուն հայ շախմատիստներ Հայաստանից, Արցախից եւ սփյուռքից:

Օլիմպիադայի անցկացումը նպատակ ունի խթանելու Հայաստանի եւ սփյուռքի երիտասարդության կապերը մարզական ոլորտում, նաեւ` ներկայացնելու եւ տարածելու Հայաստանի շախմատային ավանդույթները:

← Վերադառնալ