27
08, 2010

Նախագահ Սերժ Սարգսյանն Ծաղկաձորում ներկա է գտնվել “Բազե-2010” համահայկական երիտասարդական հավաքի փակման արարողությանը

album picture
album picture
album picture
album picture
album picture
album picture
album picture
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Ծաղկաձորում ներկա է գտնվել օգոստոսի 23-ին մեկնարկած “Բազե-2010” համահայկական երիտասարդական հավաքի եզրափակիչ միջոցառումներին եւ փակման արարողությանը:

Նախագահը զրուցել է հավաքի մասնակից երիտասարդների հետ, ովքեր Հանրապետության ղեկավարին ներկայացրել են “Բազե-2010”-ից ստացած իրենց տպավորությունները, պատմել` հասարակական, քաղաքական, հոգեւոր, մշակութային եւ այլ ոլորտների ներկայացուցիչների հետ ավանդական դարձած հանդիպումների ու ծաղկաձորյան հագեցած առօրյայի մասին: Նրանք նշել են, որ հավաքի օրերին հնարավորություն են ունեցել դրսեւորել իրենց ունակություններն ու գիտելիքները, շփվել միմյանց հետ եւ բազում ընկերներ ու նոր գիտելիքներ ձեռք բերել:

“Համախմբված երիտասարդություն` կայուն զարգացող ապագա” կարգախոսի ներքո Հայաստանի երիտասարդական հիմնադրամի կողմից անցկացվող “Բազե-2010”-ին մասնակցել է Հայաստանից, Արցախից եւ Ջավախքից 18-ից 30 տարեկան շուրջ 300 երիտասարդ:

2002 թվականից անցկացվող “Բազե” հավաքներին մինչ օրս մասնակցել է ավելի քան 6000 երիտասարդ:

← Վերադառնալ