11
02, 2011

Նախագահ Սերժ Սարգսյանը ներկա է գտնվել «ART EXPO-2011» արվեստների ցուցահանդեսի բացմանը

album picture
album picture
album picture
album picture
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Հայաստանի նկարիչների միությունում ներկա է գտնվել ՀՀ մշակույթի նախարարության նախաձեռնությամբ և «Էքսպոմեդիա» կենտրոնի կողմից արդեն երրորդ տարին անընդմեջ իրականացվող «ART EXPO-2011» արվեստների ցուցահանդեսի բացմանը:

Հանրապետության ղեկավարը շրջել է արվեստի տարբեր ոլորտներ ներկայացնող մոտ հինգ տասնյակ պետական և հասարակական մշակութային կազմակերպությունների` թանգարանների, ցուցասրահների, թատերական, համերգային կազմակերպությունների, փառատոնների տաղավարներում, ծանոթացել 2010թ. մշակույթի ոլորտում նրանց իրականացրած աշխատանքներին ու ձեռքբերումներին, ինչպես նաև նոր նախագծերին: «ART EXPO-2011» ցուցահանդեսին ներկայացվել են նաև պատմամշակութային և ոչ նյութական մշակութային ժառանգությունը, կինոարվեստը, մշակութային կրթությունը, հոբելյանների առիթով ստեղծված հրատարակությունները, ալբոմները, խտասկավառակները:

Հանրապետության ղեկավարն այցելել է ցուցահանդեսի շնորհանդեսային սրահ ևս, որտեղ մշակութային կազմակերպությունները հանդես կգան ֆիլմերի ցուցադրություններով, տարաբնույթ կրթական ծրագրերով, դասախոսություններով և շնորհանդեսներով:

← Վերադառնալ