28
04, 2011

Նախագահ Սարգսյանը ներկա է գտնվել «Գրանդ սպորտ» մարզաառողջարարական համալիրի բացմանը

album picture
album picture
album picture
album picture
album picture
album picture
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ներկա է գտնվել մայրաքաղաքի Շենգավիթ համայնքում գտնվող «Գրանդ սպորտ» մարզաառողջարարական համալիրի բացման արարողությանը: Հանրապետության ղեկավարը շրջել է «Գրանդ հոլդինգ» ձեռնարկությունների խմբի մաս կազմող մարզական համալիրում, ծանոթացել տարբեր սպորտաձևերի ուսուցման, առողջ ապրելակերպի, հանգստի և ժամանցի կազմակերպման համար ստեղծված պայմաններին: Նշվել է, որ «Գրանդ սպորտ»-ի բոլոր մարզադահլիճները կառուցված են միջազգային չափանիշներին համապատասխան, համալիրում աշխատում են միջազգային որակավորում ունեցող մարզիչներ:

← Վերադառնալ