23
06, 2011

Նախագահ Սերժ Սարգսյանն այցելել է մայրաքաղաքի «Շտապբուժօգնություն» ՓԲԸ «Կենտրոն» ենթակայան

album picture
album picture
album picture
album picture
album picture
album picture
album picture
album picture
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր այցելել է մայրաքաղաքի «Շտապբուժօգնություն» ՓԲԸ «Կենտրոն» ենթակայան, որտեղ Հանրապետության ղեկավարին ներկայացվել է շտապ բժշկական օգնության ծառայության արդիականացմանն ուղղված միջոցառումների կատարման ընթացքը: Նշվել է, որ ՀՀ կառավարության որոշմամբ ընդունված «ՀՀ շտապ բժշկական օգնության ծառայության արդիականացման ռազմավարության» և այդ ռազմավարության միջոցառումների իրականացման ժամանակացույցի համաձայն, նախատեսված է արդիականացնել շտապօգնության ավտոպարկը, ներդնել շտապօգնության գործակարգավարական միասնական համակարգ, գլոբալ նավիգացիոն համակարգ, մոնիտորինգի համակարգ, մշակել ծառայության համապատասխան չափորոշիչներ, իրականացնել կադրերի կրթման և վերապատրաստման ծրագրեր, որոնց մի մասն արդեն կատարվել է, իսկ մի մասը` ընթացքի մեջ է: Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կառավարությունը ՀՀ կառավարությանն է տրամադրել շտապ օգնության 88 մեքենա, որի հանձնման-ընդունման վերաբերյալ փաստաթուղթն այսօր ՀՀ նախագահի այցի ժամանակ չինական կողմի հետ ստորագրել է ՀՀ առողջապահության նախարարը:

Նախագահ Սերժ Սարգսյանը շրջել է «Շտապբուժօգնություն» ՓԲԸ «Կենտրոն» ենթակայանի հիմնանորոգված շենքում, գործակարգավարական կենտրոնում դիտել գլոբալ նավիգացիոն համակարգով զինված շտապ օգնության մեքենաների հետ կարգավարական աշխատանքը, զրուցել բուժանձնակազմի հետ:

Ենթակայանի բակում ցուցադրվել են նաև նոր գծային շտապ օգնության ավտոմեքենաներն ու ռեանիմոբիլները, ներկայացվել են բժշկական սարքավորումների աշխատանքային հնարավորությունները:

← Վերադառնալ