01
06, 2012

Նախագահ Սերժ Սարգսյանը դստեր և թոռնուհու հետ այցելել է Երևանի կենդանաբանական այգի

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր դստեր և թոռնուհու հետ այցելել է Երևանի կենդանաբանական այգի և ներկա է գտնվել Երեխաների պաշտպանության միջազգային օրվա կապակցությամբ Երևանի քաղաքապետարանի կողմից կազմակերպված տոնական միջոցառումներին:

Քաղաքապետ Տարոն Մարգարյանը Հանրապետության ղեկավարին ներկայացրել է Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող կենդանաբանական այգու բարեկարգման և զարգացման ուղղությամբ վերջին տարիներին իրականացված աշխատանքները:

← Վերադառնալ