20
06, 2012

Նախագահ Սերժ Սարգսյանը Գ. Սունդուկյանի անվան թատրոնում դիտել է Վ. Շեքսպիրի «Ջոն արքա» ներկայացումը

Նախագահ Սերժ Սարգսյանը և տիկին Ռիտա Սարգսյանն այսօր այցելել են Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոն, դիտել Վ. Շեքսպիրի «Ջոն արքա» ներկայացումը: Սունդուկյանցիներն այն մոտ մեկ ամիս առաջ ներկայացրել են նաև մշակութային համաշխարհային օլիմպիադայի շրջանակում Միացյալ Թագավորությունում անցկացվող համաշխարհային շեքսպիրյան թատերական փառատոնի ժամանակ՝ շեքսպիրյան հանրահայտ «Գլոբուս» թատրոնում:

← Վերադառնալ