17
10, 2012

Նախագահ Սերժ Սարգսյանի աշխատանքային այցը Ռումինիա


Աշխատանքային այցով Բուխարեստում (Ռումինիա) գտնվող Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր մասնակցել է Եվրոպական ժողովրդական կուսակցության համագումարին և հանդես է եկել ելույթով:

***
Նախագահ Սերժ Սարգսյանի ելույթը Եվրոպական ժողովրդական կուսակցության համագումարում

***
Հանրապետության ղեկավարը հոկտեմբերի 17-ին Եվրոպական ժողովրդական կուսակցության համագումարից հետո մասնակցել է ԵԺԿ գագաթնաժողովին, որին ներկա են եղել Եվրամիության անդամ-պետությունների և կառավարությունների ղեկավարներ, Արևելյան գործընկերության անդամ մի շարք երկրների առաջնորդներ, Եվրոպական խորհրդի նախագահ Հերման վան Ռոմպոյը, Եվրահանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բարոզոն և ԵԺԿ անդամ հանդիսացող կուսակցությունների առաջնորդներ: Գագաթնաժողովում քննարկվել են ԵՄ խորհրդի նիստի նախապատրաստական հարցեր:
 

← Վերադառնալ