06
03, 2014

Նախագահ Սերժ Սարգսյանի աշխատանքային այցը Իռլանդիա

 

Աշխատանքային այցով Իռլանդիայում գտնվող Նախագահ Սերժ Սարգսյանը մարտի 6-ին Դուբլինում մասնակցել է Եվրոպական ժողովրդական կուսակցության լիագումար նստաշրջանին, որտեղ հանդես է եկել ելույթով:

  

***

 Նախագահ Սերժ Սարգսյանը մարտի 6-ի երեկոյան Դուբլինում հանդիպում է ունեցել Եվրոպական խորհրդարանի «Եվրամիություն-Հայաստան բարեկամության խմբի» ղեկավար Էլենի Թեոխարուսի և Կիպրոսի առաջատար քաղաքական ուժերից մեկի՝ «Կիպրոսի ժողովրդավարական միավորում» կուսակցության նախագահ Ավերով Նեոֆիտուի հետ:

Զրուցակիցները քննարկել են Եվրոպական խորհրդարանի շրջանակներում փոխշահավետ համագործակցություն զարգացնելու հնարավորությունները, անդրադարձել նաև հայ-կիպրական երկկողմ հարաբերությունների ամրապնդմանն ու խորացմանը վերաբերող հարցերի լայն շրջանակի:

 

 

← Վերադառնալ