30
12, 2013

ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյանն արձագանքել է 10-ամյա Շուշանիկի նամակին

 

ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյանն արձագանքել է Արմավիրի մարզից 10-ամյա Շուշանիկ Հովակիմյանի նամակին, ով գրել էր տիկին Ռիտա Սարգսյանին, որ հեռուստատեսությամբ ամեն տարի դիտում է ՀՀ Նախագահի նստավայրում երեխաների տոնական ընդունելության մասին պատմող տեսանյութերը և միշտ ցանկացել է ներկա լինել այդ գեղեցիկ տոնակատարությանը, սակայն հիվանդության պատճառով չի կարողանում տեղաշարժվել: Արձագանքելով փոքրիկ Շուշանիկի նամակին՝ ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյանը տոներից առաջ այցելել է Աշտարակ քաղաքում բնակվող Հովակիմյանների ընտանիքին՝ Շուշանիկին և նրա ընտանիքի անդամներին շնորհավորել Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ, բարեմաղթանքներ հղել և Ձմեռ պապի, փոքրիկ Շուշանիկի սիրելի դերասանների հետ տոնական միջավայրում մի քանի ժամ անցկացրել Հովակիմյանների հյուրընկալ ու ջերմ ընտանիքում:
 

← Վերադառնալ