08
03, 2014

ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյանը ներկա է գտնվել Կանանց տոնի առթիվ կազմակերպված տոնական համերգին

 

ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյանը մարտի 8-ի՝ Կանանց տոնի առթիվ, Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում ներկա է գտնվել տոնական համերգին, որին հրավիրվել են նաև ամենատարբեր մասնագիտությունների տեր բազմաթիվ կանայք, այդ թվում՝ պետական, հասարակական հատվածի ներկայացուցիչներ, քաղաքական, մշակույթի գործիչներ:

← Վերադառնալ