31
05, 2014

ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյանը ներկա է գտնվել Cartoon Non-Stop համերգին

 

Երեխաների պաշտպանության միջազգային օրվան ընդառաջ, ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյանի բարձր հովանու ներքո Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի կողմից մայիսի 31-ին կազմակերպված “Cartoon Non-Stop” խորագրով համերգին ներկա են գտնվել Գյումրու, Վանաձորի և Գավառի մանկատների և սոցիալապես անապահով ընտանիքների երեխաներ: Միջոցառումը կայացել է Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում:


 

← Վերադառնալ