26
06, 2014

ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյանը ներկա է գտնվել «Արմավենի» բարեգործական հիմնադրամի կազմակերպած ընդունելությանը


ՀՀ առաջին տիկին, «Արմավենի» բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի պատվավոր նախագահ Ռիտա Սարգսյանը հունիսի 26-ին ներկա է գտնվել հիմնադրամի «Քայլիր հպարտ» ծրագրի շրջանակներում հենաշարժական համակարգի ծանր հիվանդություններ ունեցող 100-րդ հիվանդի բարեհաջող վիրահատության առիթով Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության դեսպանատանը կազմակերպված ընդունելությանը: Միջոցառման շրջանակներում հենաշարժական համակարգի հիվանդություններով երեխաների բուժումը հովանավորելու և բարեգործական գործունեության համար Հայաստանի Հանրապետության առաջին տիկին Ռիտա Սարգսյանին շնորհվել է «Արմավենի» շքանշան:
 

← Վերադառնալ