01
04, 2015

Ռիտա Սարգսյանը ներկա է գտնվել «Այնթապի ասեղնագործությունը» գրքի շնորհանդեսին

ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյանն այսօր Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտում՝ Մատենադարանում ներկա է գտնվել «Այնթապի օրեր» ծրագրի շրջանակում Այնթապի ասեղնագործության պատմությունն ու ավանդույթներն ամփոփող նոր երկհատորյակի՝ ՀԲԸՄ Հալեպի Մ.Սարյանի անվան ակադեմիայի ուսուցիչ Հրազդան Թոքմաջյանի «Այնթապի ասեղնագործությունը» գրքի շնորհանդեսին:

 

← Վերադառնալ