23
12, 2015

ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյանն այցելել է սահմանին զոհված զինծառայող Ազատ Ասոյանի ընտանիք


ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյանը 2015թ. դեկտեմբերի 23-ին այցելել է սահմանին զոհված զինծառայող Ազատ Ասոյանի ընտանիք: Ազատի մայրիկին հանրապետության առաջին տիկինը դեռ նախորդ այցի ժամանակ էր խոստացել նվիրել նրա զոհված ու նորածին որդիների հոգևոր կապի խորհրդանիշը՝ օրորոցային, որը տիկին Ռիտա Սարգսյանն ու երգահան Ավետ Բարսեղյանը գրել էին այն բանից հետո, երբ իմացել էին, որ Ազատի մահից հետո նրանց ընտանիքում համալրում է լինելու:

Հանրապետության առաջին տիկինը դեռ անցած տարի երգ էր նվիրել 20 տարվա փխրուն խաղաղության պայմաններում զոհված զինվորներին: Դրանցից մեկն էլ Ազատն էր ու սկավառակը փոխանցելու պահին էլ, Ազատի մայրը, ցանկանալով իր գոհունակությունն ու շնորհակալությունը հայտնել առաջին տիկնոջը վշտակցության համար, նկարահանող խմբին խնդրել էր առաջինը հենց տիկին Ռիտային վստահել իրենց ընտանիքի առաջիկա համալրման գաղտնիքը:

← Վերադառնալ