04
12, 2016

Ռիտա Սարգսյանը ներկա է գտնվել Իոսիֆ Կոբզոնի բարեգործական համերգին

ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյանը դեկտեմբերի 4-ին Արամ Խաչատրյանի անվան համերգասրահում ներկա է գտնվել ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Իոսիֆ Կոբզոնի «Հայ կոմպոզիտորների սիրված երգերը» խորագրով բարեգործական համերգին, որի ողջ հասույթը փոխանցվել է «Նվիրիր կյանք» բարեգործական հիմնադրամին:

Նույն օրը երգիչը տիկին Ռիտա Սարգսյանի հետ այցելել է Պրոֆ. Ռ. Յոլյանի անվան արյունաբանական արդիականացված կենտրոն: 

← Վերադառնալ