07
07, 2008

Նախագահ Սարգսյանն ընդունել է «Իտեռա» ռուսաստանյան նավթագազային ընկերության տնօրենների խորհրդի նախագահ Ի.Մակարովին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է «Իտեռա» ռուսաստանյան նավթագազային ընկերության տնօրենների խորհրդի նախագահ Իգոր Մակարովին:

Հանդիպման ժամանակ կողմերը քննարկել են տարբեր ոլորտներում համագործակցության ծրագրերին, ինչպես նաեւ հետագա անելիքներին վերաբերող խնդիրներ:

«Իտեռա» ռուսաստանյան նավթագազային ընկերության տնօրենների խորհրդի նախագահը շինանյութի արտադրման ոլորտում ներդրումներ անելու ու շինանյութի արտադրանքի գործարան կառուցելու ցանկություն է հայտնել:

← Վերադառնալ