19
09, 2008

ՀՀ նախագահ, ՀՀ շախմատի ֆեդերացիայի նախագահ Սերժ Սարգսյանը ներկա է գտնվել մեկօրյա շախմատի փառատոն-ՄԱԿ-ի գավաթի խաղարկության բացմանը

album picture
ՀՀ նախագահ, ՀՀ շախմատի ֆեդերացիայի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ներկա է գտնվել Երեւանի պետական համալսարանի բակում անցկացված մեկօրյա շախմատի փառատոն-ՄԱԿ-ի գավաթի խաղարկության բացմանը:

Նախագահը հետեւել է մրցաշարի ընթացքին:

Միջոցառման բացման խոսքում սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար Արմեն Գրիգորյանը նշել է, որ ավանդական դարձած այս մրցաշարն ավելի լայն թափ է ստանում, մեծանում է մասնակիցների թիվը` ընդգրկելով նաեւ մարզերը, ինչն ապացույցն է այն բանի, որ շախմատը մեր երկրում գնալով ավելի ու ավելի մեծ մասայականություն է վայելում:

Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Կ. Վիդալի խոսքով, շախմատի փառատոնի նպատակն էª նպաստել ՄԱԿ-ի առաքելության, արժեքների եւ սկզբունքների տարածմանը Հայաստանում:

← Վերադառնալ