30
09, 2008

Վրաստան պաշտոնական այցի առաջին օրը նախագահ Սերժ Սարգսյանը հանդիպել Է Միխեիլ Սաակաշվիլիի հետ

album picture
album picture
album picture
album picture
album picture
Վրաստան կատարած պաշտոնական այցի առաջին օրը նախագահ Սերժ Սարգսյանը Թբլիսիում հանդիպել Է իր գործընկեր Միխեիլ Սաակաշվիլիի հետ:

Նախագահը նախ իր եւ հայ ժողովրդի անունից ցավակցություն Է հայտնել Վրաստանում վերջին շրջանում տեղի ունեցած իրադարձությունների կապակցությամբ, որոնց ընթացքում եղան նաեւ ցավալի մարդկային զոհեր:

Կողմերն ընդգծել են այն բարեկամական հարաբերությունները, որոնք առկա են երկու երկրների միջեւ, կարեւորելով դրանց հետագա խորացման անհրաժեշտությունը: Նշվել Է, որ չնայած հարաբերությունների բարձր մակարդակին, կա չիրացված բավականին մեծ ներուժ, որը կենսագործելու համար ստույգ քայլեր են անհրաժեշտ:

Նախագահները հանգամանորեն քննարկել են տնտեսական փոխգործակցությանը վերաբերող խնդիրներ, այդ թվում` էներգետիկ, տրանսպորտային բնագավառներում: Անդրադարձ Է եղել սահմանազատման գործընթացին: Ձեռք Է բերվել պայմանավորվածություն առաջիկա ամիսների ընթացքում երկու երկրների կառավարությունների ներկայացուցիչների մասնակցությամբ կոնսորցիում ստեղծելու մասին, որն իր գործունեությունը կուղղի այլընտրանքային ճանապահի կառուցմանը, ինչը կհեշտացնի նաեւ բեռնա եւ ուղեւորափոխադրումները դեպի Հայաստան: Կողմերը պայմանավորվել են աշխատանքներ տանել անդրսահմանային համագործակցությունը խթանելու, ինչպես նաեւ երկու երկրների քաղաքացիների` միմյանց տարածք մուտք գործելու գործընթացն ավելի դյուրացնելու ուղղությամբ:

Կարեւորելով Վրաստանի կայունությունը Հայաստանի համար, ՀՀ նախագահը միաժամանակ նշել Է, որ գաղտնիք չԷ, որ ՌԴ հետ Հայաստանն ունի ռազմավարական գործընկերության բարձր մակարդակ, միեւնույն ժամանակ Վրաստանի դարավոր հարեւանն ու բարեկամն Է: "Մեր պարտավորությունները, որպես գործնկերներ, հարեւաններ, բարեկամներ ու ռազմավարական դաշնակիցներ չպետք Է խանգարեն մեկը մյուսին եւ չպետք Է լինեն մեկը մյուսի հաշվին",-ասել Է ՀՀ նախագահը:

Երկու երկրների ղեկավարները հանդես են եկել հակամարտությունների խաղաղ կարգավորման օգտին: Կարեւորվել Է հայ համայնքի դերը` երկողմ կապերի խորացման գործում: Մ. Սաակաշվիլին շնորհակալություն Է հայտնել ՀՀ նախագահին` տեղի ունեցած վերջին իրադարձությունների շրջանում Վրաստանում գտնված շատ քաղաքացիների Հայաստանի տարածքով մեկնելու հնարավորության տալու համար:

Ընդլայնված կազմով հանդիպումից հետո, որտեղ կարեւորվել Է միջկառավարական հանձնաժողովի գործունեության առավել ակտիվացումը, Վրաստանի նախագահը նշել Է, որ վրացական կողմը շատ կարեւորում ու դրական Է գնահատում հարաբերությունները Հայաստանի հետ: "Ես շատ ջերմ հարաբերություններ ունեմ Հայաստանի նախագահի հետ, եւ վստահ եմ, որ դա դրականորեն կանդրադառնա մեր հետագա համագործակցության վրա բոլոր մակարդակներում,-ասել Է Մ. Սաակաշվիլին: Բարեկամությունը միայն բառերով չԷ, եւ իմ նախագահության տարիներին մեկ անգամ չԷ, որ զգացել եմ, թե ինչ Է նշանակում բարեկամի օգնություն":

Հանդիպման ընթաքում ՀՀ նախագահ Սերժ Սագսյանին շնոհվել Է "Ոսկե գեղմ" շքանշան, որը օտարերկրյա քաղաքացիներին տրվող Վրաստանի բարձրագույն պետական շքանշանն Է:

Հանդիպումներից հետո Սերժ Սարգսյանն ու Միխեիլ Սաակաշվիլին մամուլի համար հանդես եկան համատեղ հայտարարությամբ:

Երկու երկրների միջխորհրդարանական համագործակցության զարգացումը կարեւորվել Է ՀՀ նախագահ Ս. Սարգսյանի եւ Վրաստանի խորհրդարանի նախագահ Դավիթ Բաքրաձեի հանդիպման ժամանակ: ՀՀ նախագահը նշել Է, որ վերջին զագացումները տարածաշրջանում ցույց տվեցին, ինչպես մեր երկրների, այնպես Էլ տարածաշրջանի թույլ եւ ուժեղ կողմերը, որոնցից անհրաժեշտ Է դասեր քաղել, հետեւություններ անել եւ համապատասխան քայլեր ձեռնարկել:

Այնուհետեւ Հայաստանի եւ Վրաստանի նախագահներ Սերժ Սարգսյանն ու Միխեիլ Սաակաշվիլին Թբիլիսիի Մեյդան հրապարակում մասնակցել են Սայաթ-Նովայի հուշարձանի հիմնաքարի բացման արարողությանը:

← Վերադառնալ