07
10, 2008

Նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցել է Ղրղզստանի նախագահ Կուրմանբեկ Բակիեւին

Ղրղզստանում տեղի ունեցած երկրաշարժի կապակցությամբ նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Ղրղզստանի նախագահ Կուրմանբեկ Բակիեւին:

Հանրապետության նախագահը ողջ հայ ժողովրդի եւ անձամբ իր անունից խորը եւ անկեղծ ցավակցություն է հայտնել ղրղզ ժողովրդին, զոհվածների հարազատներին ու մերձավորներին:

← Վերադառնալ