10
10, 2008

Նախագահ Սերժ Սարգսյանի ուղերձը Երեւանի օրվա կապակցությամբ

album picture
Սիրելի երևանցիներ,

Սիրելի հայրենակիցներ,

Շնորհավորում եմ բոլորիս Երևանի օրվա կապակցությամբ:

Այս տարի ավանդական այս տոնն առավել հանդիսավոր է նաև այն պատճառով, որ մենք միասին նշում ենք Երևանի հիմնադրման 2790-ամյակը:

Հիրավի, եզակի մայրաքաղաքների է վիճակված այժմեականության թիկունքում ունենալ հազարամյակների իրադարձություններով լի կենսագրություն, որն այսօր գրվում է առաջընթացի ոգով ու տրամաբանությամբ: Իրողություն, որն ավելի է պարտավորեցնում բոլորիս շարունակելու գործել հանուն Երևանի զարգացման, հանուն երևանցիների, հանուն բոլոր այն մարդկանց, ում համար քաղաքամայր Երևանը մեր ազգային վերածննդի խորհրդանիշերից է:

Կրկին շնորհավորելով Երևանի օրվա կապակցությամբ` մայրաքաղաքին մաղթում եմ բարգավաճում, իսկ երևանցիներին` տոնական տրամադրություն և ամենայն բարիք:

← Վերադառնալ