20
10, 2008

Պաշտոնական այցով Հայաստան է ժամանել Ռուսաստանի նախագահը

album picture
album picture
album picture
album picture
Նախագահ Սերժ Սարգսյանի հրավերով այսօր երեկոյան պաշտոնական այցով Հայաստան է ժամանել Ռուսաստանի նախագահ Դիմիտրի Մեդվեդեւը:

Երեւանի "Զվարթնոց" օդակայանում բարձրաստիճան հյուրին դիմավորել է նախագահ Սերժ Սարգսյանը:
Ռուսաստանի նախագահն ընդունել է Պատվո պահակախմբի պետի զեկույցը, հնչել են երկու երկրների պետական օրհներգերը: Հայաստանի եւ Ռուսաստանի ղեկավարները տողանցել են պատվո պահակախումբը:

Այնուհետեւ Նախագահի նստավայրում Հայաստանի ղեկավարի անունից Ռուսաստանի նախագահի պատվին տրվել է պաշտոնական ճաշ:

← Վերադառնալ