Լրատվություն
Մամուլի հաղորդագրություններ
17
12, 2008
Նախագահ Սերժ Սարգսյանը փոխգնդապետ Մարտիրոսյանին պարգեւատրել է Արիության մեդալով
Նախագահ Սերժ Սարգսյանը դեկտեմբերի 15-ին հրամանագիր է ստորագրել ծառայողական պարտականությունները կատարելիս ցուցաբերած խիզախության եւ անձնվիրության համար ՀՀ պաշտպանության նախարարության թիվ 25836 զորամասի հրամանատարի տեղակալ, փոխգնդապետ Սամվել Ռաֆիկի Մարտիրոսյանին Արիության մեդալով պարգեւատրելու մասին:
2008 թվականի դեկտեմբերի 12-ին զորամասի հրաձգարանում մարտական նռնակի նետման գործնական պարապմունքի ժամանակ վարժությունը կատարելիս կրտսեր սերժանտի ձեռքից նռնակը վայր է ընկել ու պայթել: Այդ պահին փոխգնդապետ Մարտիրոսյանը դրսեւորելով անձնական արիություն իր մարմնով ծածկել է զինվորին` փրկելով նրա կյանքը:
Այսօր Հանրապետության նախագահը Սամվել Մարտիրոսյանին հանձնել է պետական բարձր պարգեւը: Շնորհակալություն հայտնելով ծառայության համար, Զինված ուժերի գերագույն հրամանատարն ասել է. "Ուրախ եմ ու հպարտ, որ մեր բանակում ավելանում է սպաների թիվը, ովքեր պատրաստ են անհրաժեշտ պահին արիության եւ խիզախության օրինակ ցույց տալ: Զինվորականի մասնագիտությունն այնպիսին է, որ նույնիսկ խաղաղ պայմաններում երբեմն կյանքը վտանգի է ենթարկում":
Երկրի ղեկավարը կրկնակի խրախուսելի է համարել, որ զինվորականը կյանքը վտանգում է իր ենթակայի` զինվորի, կյանքը փրկելու համար: "Հրամանատարը այդպիսին պետք է լինի",-շեշտել է նա: