Լրատվություն
Մամուլի հաղորդագրություններ
22
12, 2008
Նախագահ Սերժ Սարգսյանն ընդունելության է հրավիրել Հայաստանի գործարար համայնքի ներկայացուցիչներին
Նոր տարվա եւ Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ՀՀ Նախագահի նստավայրում ընդունելության էր հրավիրել Հայաստանի գործարար համայնքի հարյուրից ավելի ներկայացուցիչների:
Շնորհավորելով հրավիրյալների գալիք Նոր տարին եւ Սուրբ Ծնունդը, Հանրապետության նախագահն ասել է. "Բոլորս քաջ գիտակցում ենք, որ 2009 թվականը լինելու է համառ աշխատանքի տարի: Բոլորիս խնդիրն է պետության ու մասնավոր հատվածի սերտ համագործակցությամբ դիմագրավել առկա մարտահրավերներին եւ բռնել ժամանակի քննությունը: Մեզանից յուրաքանչյուրի հաջողությունն իր ասպարեզում, մեծ հաշվով, բոլորիս հաջողությունն է":
Հիշելով հին խոսքը. "Դժվար է հարուստ լինել աղքատ երկրում", Սերժ Սարգսյանն ասել է, որ "նման իրավիճակներում կա միայն մեկ լուծում` հարստացնել ու հզորացնել երկիրը":
Գալիք` 2009 թվականին, Հանրապետության նախագահը գործարարներին մաղթել է հաջողություն, բարձր տրամադրություն եւ արդյունավետ աշխատանք: