31
12, 2008

Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ նախագահ Սարգսյանն այցելել է պաշտպանական դիրքեր

album picture
album picture
album picture
album picture
Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ, ՀՀ Նախագահ, Զինված ուժերի Գերագույն գլխավոր հրամանատար Սերժ Սարգսյանն այսօր ավանդական այցով եղել է մեր երկրի պաշտպանական դիրքերում:

Երկրի ղեկավարը պաշտպանական հենակետում հետեւել է մարտական հերթապահության կազմակերպմանը, զրուցել զինվորների ու սպաների հետ, ծանոթացել նրանց սոցիալ-կենցաղային պայմաններին:

Զինված ուժերի Գերագույն գլխավոր հրամանատարը շնորհավորել է զինծառայողներին` Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ, հղել իր բարեմաղթանքներ եւ շնորհակալություն հայտնել ծառայության համար: Երկրի ղեկավարը բաժակ է բարձրացրել Հայաստանի Հանրապետության Զինված ուժերի համար:

Պաշտպանական դիրքեր այցի ընթացքում նախագահ Սարգսյանին ուղեկցել են պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, Արարատյան հայրապետական թեմի առաջնորդ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը, գրող, հրապարակախոս Զորի Բալայանը:

← Վերադառնալ