20
01, 2009

Նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին

album picture
album picture
Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Յուրի Մերզլյակովին (Ռուսաստան), Մեթյու Բրայզային (ԱՄՆ), Բեռնար Ֆասիեին (Ֆրանսիա) եւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկին: Հանդիպմանը ներկա է եղել նաեւ ՀՀ Արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը:

Զրուցակիցները քննարկել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության բանակցային գործընթացի ներկա փուլին վերաբերող հարցեր: Համանախագահները Հանրապետության Նախագահին տեղեկացրել են նաեւ ավելի վաղ Բաքվում կայացած հանդիպումների արդյունքների մասին: Ձեռք է բերվել պայմանավորվածություն Հայաստանի Հանրապետության եւ Ադրբեջանի Նախագահների միջեւ առաջիկայում հանդիպում կազմակերպելու վերաբերյալ:

← Վերադառնալ