26
01, 2009

Նախագահ Սերժ Սարգսյանը մասնակցել է Հայաստանի շախմատի ֆեդերացիայի համաժողովին

album picture
album picture
album picture
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր մասնակցել է Հայաստանի շախմատի ֆեդերացիայի տարեկան ընտրական համաժողովին:

Համաժողովում ՀՀ Նախագահ, Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահ Սերժ Սարգսյանը միաձայն վերընտրվել է ֆեդերացիայի նախագահի պաշտոնում:

Հանրապետության Նախագահը պարգեւներ է հանձնել մի խումբ վետերանների` շախմատի զարգացման գործում ներդրած ավանդի համար: Շախմատի ֆեդերացիայի նախագահ Սերժ Սարգսյանը պարգեւատրել է նաեւ շախմատի Հայաստանի առաջնության հաղթողներին:

← Վերադառնալ