04
02, 2009

Նախագահ Սերժ Սարգսյանը մասնակցել է ԵվրԱզԷՍ միջպետական խորհրդի արտահերթ նիստի աշխատանքներին

album picture
album picture
album picture
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) Կոլեկտիվ անվտանգության խորհրդի նիստի ավարտից հետո Նախագահ Սերժ Սարգսյանը Մոսկվայում մասնակցել է Եվրասիական տնտեսական ընկերակցության (ԵվրԱզԷՍ) միջպետական խորհրդի արտահերթ նիստի աշխատանքներին:

Բանակցությունները ընթացել են պետությունների ղեկավարների մակարդակով, ապա շարունակվել ընդլայնված կազմով: Հայաստանի Հանրապետությունն այդ կառույցում ունի դիտորդի կարգավիճակ: ԵվրԱզԷՍ-ի միջպետական խորհրդի նիստում քննարկվել եւ անդամ պետությունների ղեկավարների կողմից ստորագրվել են 10 մլրդ դոլար կապիտալով հակաճգնաժամային հիմնադրամ ստեղծելու, ինչպես նաեւ բարձրագույն տեխնոլոգիաների միջազգային կենտրոն հիմնադրելու մասին որոշումները:

Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանի, Ռուսաստանի Դաշնության Նախագահ Դմիտրի Մեդվեդեւի եւ Բելառուսի Նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի` ՀԱՊԿ-ի եւ ԵվրԱզԷՍ-ի նիստերի աշխատանքն ամփոփող համատեղ մամուլի ասուլիսով ավարտվել է Հանրապետության Նախագահի աշխատանքային այցը Մոսկվա:

← Վերադառնալ