20
02, 2009

Նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Գրիգոլ Վաշաձեին

album picture
album picture
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է պաշտոնական այցով մեր երկիր ժամանած Վրաստանի արտաքին գործերի նախարար Գրիգոլ Վաշաձեի գլխավորած պատվիրակությանը:

Նախագահ Սարգսյանն ընդգծել է հայ-վրացական հարաբերությունների բարձր մակարդակը, որոնց հիմքում ընկած են պատմական սերտ կապերն ու երկու ժողովուրդների ամուր բարեկամությունը: Երկրի ղեկավարը կարեւորել է ինտենսիվ շփումները, եւ նշել, որ դրանք նպաստում են փոխշահավետ գործակցության ավելի խորացմանը:

Կողմերն անդրադարձել են Հայաստանի նախագահի` 2008թ. սեպտեմբերին Վրաստան կատարած պաշտոնական այցի ընթացքում ձեռք բերած պայմանավորվածությունների կատարման ընթացքին, մասնավորապես տրանսպորտի, մաքսային եւ այլ ոլորտներում զարգացող փոխգործակցությանն ու նախատեսվող ծրագրերին։

Հայաստանի նախագահը եւ Վրաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը խոսել են նաեւ Եվրոպական Միության Արեւելյան գործընկերություն նախաձեռնության եւ դրա շրջանակում հնարավոր համագործակցության ուղիների մասին: Նրանք միաժամանակ քննարկել են տարածաշրջանում կայունությանն եւ անվտանգությանն առնչվող հարցեր:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաեւ համաշխարհային ֆինանսական եւ տնտեսական ճգնաժամի պայմաններում երկու երկրներում ձեռնարկվող միջոցառումների մասին:

← Վերադառնալ