21
02, 2009

Նախագահ Սերժ Սարգսյանը հրավիրել է Ազգային անվտանգության խորհրդի նիստ

album picture
Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հրավիրել է Ազգային անվտանգության խորհրդի նիստ:

Նիստում քննարկվել են մեր երկրում նախազորակոչային, զորակոչային տարիքի անձանց եւ պահեստազորայինների զինվորական հաշվառման, զորակոչի նախապատրաստման եւ անցկացման գործընթացների բարելավման, ինչպես նաեւ այդ ուղղությամբ պետական ու տեղական ինքնակառավարման մարմինների փոխգործակցության կանոնակարգմանը վերաբերող հարցեր:

Ազգային անվտանգության խորհրդի նիստում քննարկվել են նաեւ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության Հավաքական անվտանգության խորհրդի` ՀԱՊԿ Արագ արձագանքման հավաքական ուժեր ստեղծելու մասին որոշումից բխող անելիքներին առնչվող հարցեր:

Օրակարգային հարցերի վերաբերյալ զեկուցումներով հանդես են եկել Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը եւ Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը: Ազգային անվտանգության խորհրդի նախագահ, Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանն ընդգծել է քննարկված հարցերի կարեւորությունը մեր զինված ուժերի համար եւ համապատասխան գերատեսչությունների ու կառույցների ղեկավարներին տվել հանձնարարականներ:

← Վերադառնալ