02
04, 2009

Նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է անվանի բռնցքամարտիկ Վախթանգ Դարչինյանին

album picture
album picture
album picture
Նախագահ Սերժ Սարգսյանի 2008թ-ի դեկտեմբերի 27-ի հրամանագրով մարզական նշանակալի ձեռքբերումների, բռնցքամարտում ունեցած փայլուն հաղթանակների համար պրոֆեսիոնալ բռնցքամարտի աշխարհի բացարձակ չեմպիոն Վախթանգ ԴԱՐՉԻՆՅԱՆԸ պարգեւատրվել է Մովսես Խորենացու մեդալով:

Այսօր Հանրապետության Նախագահը, հանձնելով պետական բարձր պարգեւը, շնորհավորել է անվանի բռնցքամարտիկին` վերջին տպավորիչ հաջողությունների համար եւ վստահություն հայտնել, որ Վախթանգ Դարչինյանն այսուհետ եւս կշարունակի իր հաղթարշավը:

Նախագահ Սարգսյանն ասել է, որ ցանկացած մրցաձեւի զարգացման համար կարեւոր խթան են այդ բնագավառում հաղթանակներն ու ձեռքբերումները:

Վաղթանգ Դարչինյանը Հանրապետության Նախագահին պատմել է իր առաջիկա ծրագրերի մասին:

← Վերադառնալ