16
04, 2009

Նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովին

album picture
Նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովին, ով Հայաստանում է Սեւծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության անդամ երկրների արտաքին գործերի նախարարների խորհրդի 20-րդ նիստին մասնակցելու նպատակով:

Ծավալված ջերմ զրույցի ընթացքում մեր երկրի նախագահն ու Ռուսաստանի Դաշնության արտաքին գերատեսչության ղեկավարը քննարկել են հայ-ռուսական ռազմավարական դաշնակցային հարաբերություններին, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության Նախագահի` Ռուսաստանի Դաշնություն կատարելիք առաջիկա աշխատանքային այցին վերաբերող հարցեր: Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաեւ երկկողմ հետաքրքրություն ներկայացնող տարածաշրջանային եւ միջազգային խնդիրների:

← Վերադառնալ