17
04, 2009

Նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է ՀԱՊԿ անդամ երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարներին

album picture
album picture
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է ՀԱՊԿ Արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստին մասնակցելու նպատակով Երեւան ժամանած Կազմակերպության անդամ երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարներին եւ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժային:

Հանրապետության Նախագահը վստահություն է հայտնել, որ երեւանյան նիստի ադյունքները կնպաստեն Կազմակերպության ամրապնդմանը եւ անդամ-երկրների փոխգործակցության արդյունավետության հետագա բարձրացմանը: Նա նաեւ ասել է, որ վերջին շրջանում տեղի ունեցած բազմաթիվ միջոցառումներն ավելի դինամիկ են դարձրել ՀԱՊԿ գործունեությունը:

ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան ներկայացրելով նիստի օրակարգը, նշել է, որ քննարկումներն անցել են փոխըմբռնման մթնոլորտում եւ հարցերը հիմնականում վերաբերել են միջազգային անվտանգության արդի խնդիրներին, Կազմակերպության անդամ-երկրների միջեւ արտաքին քաղաքականության համադրմանը, ինչպես նաեւ միջազգային ու տարածաշրջանային կազմակերպությունների հետ ՀԱՊԿ փոխգործակցության հիմնական ուղղություններին: Նախապատրաստված փաստաթղթերի փաթեթը կներկայացվի ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարների հունիսին կայանալիք գագաթնաժողովի հաստատմանը:

Կազմակերպության անդամ երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները բարձր են գնահատել Հայաստանի, որպես ՀԱՊԿ-ում նախագահող երկրի, արդյունավետ գործունեությունը:

Հանրապետության նախագահը գոհունակությամբ նշել է, որ որ ՀԱՊԿ շրջանակում արտաքին քաղաքականության համակարգման ուղղությամբ աշխատանքներն արդեն իսկ արտահայտվում են կոնկրետ դրսեւորումներով:

← Վերադառնալ