05
05, 2009

Նախագահ Սերժ Սարգսյանը երկօրյա աշխատանքային այցով կմեկնի Պրահա

Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանը մայիսի 7-ին երկօրյա աշխատանքային այցով կմեկնի Պրահա, որտեղ կմասնակցի Եվրամիության “Արեւելյան գործընկերության” գագաթնաժողովին: Գագաթնաժողովի շրջանակում նախատեսվում է Հայաստանի Հանրապետության Նախագահի ելույթը:

Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի շրջանակում Պրահայում տեղի կունենա Սերժ Սարգսյանի հանդիպումը Ադրբեջանի իր պաշտոնակից Իլհամ Ալիեւի հետ:

Չեխիայի մայրաքաղաքում Հայաստանի Հանրապետության Նախագահը աշխատանքային հանդիպումներ կունենա նաեւ Ուկրաինայի Նախագահ Վիկտոր Յուշչենկոյի եւ Թուրքիայի Նախագահ Աբդուլլահ Գյուլի հետ` վերջիններիս նախաձեռնությամբ:

← Վերադառնալ