Լրատվություն
Մամուլի հաղորդագրություններ
14
05, 2009
Նախագահ Սերժ Սարգսյանը ներկա է գտնվել Մաշտոցի անվան Մատենադարանի գիտական նոր մասնաշենքի հիմնարկեքին
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ներկա է գտնվել Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի գիտական նոր մասնաշենքի հիմնարկեքի արարողությանը:
Մատենադարանի նոր մասնաշենքի շինարարական աշխատանքին իր ներդրումը կունենա հայ հայտնի գործարար, մոսկովյան "ՄոնԱրխ" կոնցեռնի տնօրենների խորհրդի նախագահ Սերգեյ Համբարձումյանը: Նա առաջիններից մեկն է արձագանքել Հայրենիքում ներդրումներ կատարելու Նախագահ Սարգսյանի անցած տարվա հուլիսին հնչեցրած կոչին:
Մատենադարանի տնօրեն Հրաչյա Թամրազյանը կարևորելով այն փաստը, որ գիտահետազոտական ինստիտուտի նոր մասնաշենքի հիմնարկեքը կատարվում է հաստատության հիմնադրման 50-րդ տարեդարձին, ասել է. “Սա պատահական զուգադիպություն չէ, այլ օրինաչափություն: Այն վկայում է, որ մեր մեջ կենդանի է և արթուն տևողականության, շարունակականության, ժառանգականության կամքը, առանց որի ամեն մի ժողովուրդ դատապարտված է կորստյան: Այն վկայությունն է մեր ժողովրդի արարչագործ ձիրքի, կենսասիրության եւ իմաստնության”;