23
05, 2009

Նախագահ Սերժ Սարգսյանը ներկա է գտնվել ԱԻԲԱ աշխարհի առաջնության բացմանը

album picture
album picture
Նախագահ Սերժ Սարգսյանը մայիսի 23-ին Երևանի մարզահամերգային համալիրում ներկա է գտնվել ԱԻԲԱ աշխարհի առաջնության բացման հանդիսավոր արարողությանը:

Երկրի ղեկավարն ազդարարել է առաջնության բացման մասին եւ բազմահազար մարզասերները բուռն ծափահարություններով ողջունել են Հայաստանի դրոշի մուտքը մարզադահլիճ:

Ներկաները հույս են հայտնել, որ բռնցքամարտի համաշխարհային պատանեկան ստուգատեսը կվերածվի բռնցքամարտի հավաքականների ու ակումբների միջև կապեր հաստատելու արդյունավետ և հիանալի միջոցի:

← Վերադառնալ