30
05, 2009

Նախագահ Սերժ Սարգսյանը ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին

album picture
album picture
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է տարածաշրջանային այցելության շրջանակում Երեւան ժամանած ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Յուրի Մերզլյակովին (Ռուսաստան), Բեռնար Ֆասիեին (Ֆրանսիա), Մեթյու Բրայզային (ԱՄՆ) եւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկին: Հանդիպմանը մասնակցել է նաեւ Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Էդվարդ Նալբանդյանը:


ԵԱՀԿ Մինկսի խմբի համանախագահները Հանրապետության Նախագահին ներկայացրել են Բաքվում ունեցած հանդիպումների արդյունքները:

Զրուցակիցներն այնուհետեւ քննարկել են մադրիդյան առաջարկությունների հիման վրա ընթացող Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի բանակցային գործընթացին եւ Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների` Սանկտ Պետերբուրգում նախատեսվող առաջիկա հանդիպմանն առնչվող հարցեր:

← Վերադառնալ