02
06, 2009

Խորհրդակցություն` մեր երկրում համաներում հայտարարելու առաջարկով հանդես գալու հարցի վերաբերյալ

album picture
Այսօր Նախագահ Սերժ Սարգսյանը իրավապահ համակարգի պատասխանատուների մասնակցությամբ խորհրդակցություն է անցկացրել մեր երկրում համաներում հայտարարելու առաջարկով հանդես գալու հարցի վերաբերյալ:

Ի հավելումն բոլոր քաղաքական ուժերին, հասարակական գործիչներին եւ Հանրային խորհրդին` համաներում անցկացնելու անհրաժեշտության եւ պայմանների վերաբերյալ առաջարկություններ ներկայացնելու` մայիսի 28-ին հնչեցված կոչին, Սերժ Սարգսյանը համապատասխան գերատեսչություններին հանձնարարել է մինչեւ սույն թվականի հունիսի 15-ը համաներման պայմանների եւ իրավական ընթացակարգերի վերաբերյալ ներկայացնել իրենց առաջարկությունները: ՀՀ Նախագահի աշխատակազմին հանձնարարվել է նշված ժամկետում ամփոփել նաեւ քաղաքական ուժերից, գործիչներից եւ Հանրային խորհրդից ստացված առաջարկությունները:

← Վերադառնալ