16
06, 2009

Նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է ԵԽԽՎ մոնիտորինգի հանձնաժողովի համազեկուցողներ Ջոն Պրեսկոտին եւ Ժորժ Կոլոմբիեին

album picture
album picture
album picture
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի մոնիտորինգի հանձնաժողովի համազեկուցողներ Ջոն Պրեսկոտին եւ Ժորժ Կոլոմբիեին:

Համազեկուցողների այցի նպատակն է ԵԽԽՎ հունիսյան նստաշրջանից առաջ դիտարկել Հայաստանի կողմից ԵԽԽՎ 1609,1620 եւ 1643 բանաձեւների կատարման ընթացքը:

Նախագահ Սարգսյանը բարձր է գնահատել Եվրախորհրդի հետ Հայաստանի գործակցությունը եւ ասել. "Կարծում եմ, այս ժամանակահատվածը ցույց տվեց, որ մեր երկիրը պատրաստ է կատարել ստանձնած պարտավորությունները":

Երկուստեք նշվել է առկա խնդիրներին լուծումներ գտնելու ուղղությամբ կողմերի միջեւ ձեւավորված արդյունավետ համագործակցությունը:

Զրուցակիցները կարեւորել են գրանցված առաջընթացը: Համազեկուցողները ողջունել են համաներման գործընթացի վերաբերյալ երկրի ղեկավարի նախաձեռնությունը: Նրանք նաեւ հետաքրքրվել են համաներում հայտարարելու ընթացակարգով, անդրադարձել ժամկետներին եւ ընդգրկման ծավալներին:

Համազեկուցողները նշել են, որ իրենց դիտարկումները կներկայացնեն ԵԽԽՎ առաջիկա լիագումար նիստին:

← Վերադառնալ